National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
17.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
06.04.2006
«Արտերկրի հայերին Հայաստանի Հանրապետությունում երկքաղաքացիության կարգավիճակ տալու մասին» ՀՀ օրենքի նախագծի հայեցակարգ

Աշխատանքային նախագիծ

I. Օրենքի ընդունման հիմնավորումը

21-րդ դարում, երբ որակական փոփոխություններ են նկատվում պե՟տու՟՟թյունների փոխհարաբերություններում, երբ վերարժեվորվում են տարածա՟շր՟ջա՟՟նային եւ համաշխարհային նշանակության շատ գործընթացներ, հարցադրումներ են առա՟ջանում նաեւ մարդու իրավունքների եւ դրա անքակտելի մաս հանդի՟սա՟ցող քաղաքացիության իրավունքի ոլորտներում: Պետությունիցպետություն միգրա՟ցիոն հոսքերի արագացումը, աշխարհաքաղաքական նոր միավորների ստեղծումը մեծ խնդիրների առջեւ է կանգնեցնում նաեւ այնպիսի իրավական ինստիտուտն, ինչպիսին է քաղաքացիությունը: Շատ մարդիկ իրենց կյանքի եւ կեցության բերումով հարաբերվում են մեկից ավելի պետությունների հետ, ինչն առաջ է բերում քաղաքացիական պարտականությունների եւ իրավունքների նորովի ձեւակերպման անհրաժեշտությունը: Երկքաղաքացիության ինստիտուտի ամրա՟գրու՟մը տարբեր երկրների հիմնարար օրենքներում 20-րդ դարի երկրորդ կեսին ունեցավ իր գիտական եւ իրավական շարունակական զարգացումը, հանգեցնելով բազ՟մաթիվ միջազգային կոնվենցիաների, երկկողմ եւ բազմակողմ պայմանագրերի առաջացման: Այս առումով հատկապես մեծ նշանակություն է ստանում երկ՟քա՟ղա՟քացիության ինստիտուտի կիրառման հնարավորությունը Հայաստանի Հանրապետությունում:

Հայ ժողովրդի համար երկքաղաքացիությունը  պայմանավորված է համազգային առանձնահատուկ իրավիճակով, քանզի մենք ներկայացնում ենք մի ժողովուրդ, որն իր հայրենիքում կատարված Ցեղասպանության հետեւանքով 19-րդ դարի վերջին եւ 20-րդ դարի սկզբին հայտնվել է աշխարհասփյուռ իրավիճակում: Հայկական սփյուռքը համաշխարհային պատմության յուրահատուկ երեւույթներից է եւ հայության ներկայացուցիչները արտերկրում տասնամյակներ շարունակ կարողացել են պահպանել ազգային մշակույթն ու ինքնագիտակցությունը հայրենիք վերադառնալու եւ անկախ պետականություն ունենալու տեսլականով: Ազգային արժանապատվություն ունեցող յուրաքանչյուր հայ ցանկանում է, որ Հայաստանն իրապես դառնա ողջ հայության հայրենիքը, որ մեր ժողովրդի ազգային համահավաք ներուժը կենտրոնանա Հայաստանի Հանրապետությունում եւ ծառայեցվի ազգային-պետական առաջնահերթությունների իրացման գործին: Ներկայումս անկախ հայրենիքում է ապրում հայերի 1/3-ից պակաս հատվածը: Նման իրավիճակն անխուսափելիորեն թելադրում է ազգային ինքնության միասնական դաշտի ձեւավորման անհրաժեշտություն, որը կներառի սերտ գործակցությունն էթնոմշակութային, լեզվական, հոգեւոր, սովորութային հարցերում, կձեւավորվի ազգային-պատմական հիշողության վրա կառուցված միասնական պատասխանատվություն Հայրենիքի եւ հայության ապագայի հանդեպ:

»Քաղաքացիական եւ քաղաքական իրավունքների մասին« միջազգային դաշնագիրը /16.12.1966թ./ սահմանում է, որ յուրաքանչյուր ժողովուրդ իրավունք ունի ազատորեն տնօրինելու իր քաղաքական կարգավիճակը եւ ապահովելու իր տնտեսական, սոցիալական ու մշակութային զարգացումը: Դա կարող է իրականացվել թե ինքնորոշման շրջանակներում եւ թե միջազգային լայն համագործակցության ճանապարհով: Ազգային ինքնության շրջանակներում գործակցության ամրապնդումը եւ դրա համար անհրաժեշտ նախադրյալների ստեղծումն իրավաչափ նպատակ է: Այն համահունչ է միջազգային իրավունքի նորմերին եւ բխում է Հայաստանի Անկախության մասին հռչակագրում եւ ՀՀ Սահմանադրության նախաբանում ամրագրված համազգային նպատակներից:

Երկքաղաքացիության ինստիտուտը Հայաստանի Հանրապետության կողմից միակողմանի պարտավորվածություն է` միջազգային իրավունքի նորմերի շրջանակներում Հայաստանը դարձնելու բոլոր հայերի հոգեւոր հայրենիքը, ինչպես նաեւ մասնակիորեն հարթելու պատմության կնճիռները` նպաստելով հայրենադարձությանը:

ՀՀ 1995թ.-ին ընդունված Սահմանադրությամբ արգելվում էր երկքաղա՟քա՟ցիություն ստանալու հնարավորությունը: Երկքաղաքացիության ինստիտուտի ներդրումը ՀՀ-ում ամրագրվեց 5.12.2005թ. ՀՀ Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու մասին իրավական ակտով: Սահմանադրական փոփոխու՟թյունների համատեքստում նմանատիպ ինստիտուտի առկայու՟թյունը պահանջում է օրենսդրական դաշտի փոփոխություն եւ դրա գործնականում իրացման իրավական առանձնահատկությունների կարգավորում:

Այսպիսով, Հայաստանի Հանրապետությունում երկքաղաքացիության օրենքի ընդունումը հիմնականում կարգավորելու է արտերկրի հայերի երկքաղաքացիության կարգավիճակից բխող իրավահարաբերությունները: Արտերկրի հայերին Հայաստանի Հանրապետությունում երկքաղաքա՟ցիու՟թյան կարգավիճակ տալը կնպաստի մեկ այլ սահմանադրական նորմի իրացմանը` մեկ միասնական հայրենիքի ստեղծման համար` միավորելով ողջ աշխարհով սփռված հայությանը` նպաստելով հայկական սփյուռքի հետ կապերի ամրապնդմանը, այլ պետություններում գտնվող հայկական պատմական եւ մշակութային արժեքների պահպանմանը, հայ կրթական եւ մշակութային կյանքի զարգացմանը։

ԱՊՀ ստեղծման մասին 1991թ. Բելովեժյան հա՟մա՟ձայնագիրը հան՟դի՟սա՟ցավ այն եզրագիծը, որով սկիզբ դրվեց նորան՟կախ պետությունների հռչակման եւ դրանց բաղկացուցիչ ինստիտուտի` քաղաքա՟ցիության հաստատման եւ ամրագր՟ման գործընթացին: ԱՊՀ ստեղծման վաղ շրջանում, մեկ միասնական իրավական հար՟թու՟թյուն պահպանելու փորձերից էր, ԱՊՀ կողմից խորհրդատվական բնույթի »Քաղաքա՟ցիու՟թյան կարգա՟վոր՟ման համա՟ձայ՟նեց՟ված սկզբունքների մասին« օրենս՟դրա՟կան ակտը, որով ճանաչվեցին քաղաքացիություն ունենալու եւ քաղա՟քա՟ցիության հարցերում խտրականության բացառման եւ այլ սկզբունքները: Այնուհետեւ, ԱՊՀ շրջանակներում երկքաղաքացիության իրավական կար՟գա՟վոր՟մանն ուղղված երկկողմ համաձայնագրեր կնքվեցին եւ այդ ինստիտուտը օրենսդրորեն կարգավորելու փորձեր կատարվեցին:

Երկքաղաքացիությունը հղի է իրավաբանորեն դժվար լուծելի հիմնախնդիրներով, քանզի խիստ դժվար է միաժամանակ իրացնել երկու պետությունների քաղաքացիությունից բխող իրավունքներն ու պար՟տականությունները: »Արտերկրի հայերին ՀՀ-ում երկքաղա՟քացիության կարգավիճակ տալու մասին« ՀՀ օրենքը հնարավորություն կընձեռի մեր հայրենակիցներին ստանալու ՀՀ քաղաքացիություն պարզեց՟ված կարգով, հայկական ծագման (էթնոսի) ապացույցներ ներկայացնելով: Վստահաբար դա ոչ միայն կարող է դառնալ հայության՝ Հայրենիքի շուրջ համախմբելու հիմք, այլեւ համահայկական ներուժի ձեւավորման եւ ՀՀ տնտեսության զարգացման խթան։

Հարկ է նշել, որ թեեւ երկքաղաքացիության ինստիտուտի սահմանադրական ամրագրման հիմնապատճառը պայմանավորված է ՀՀ արտաքին եւ ներքին քաղա՟քականության կարեւոր ուղղություններից մեկի` արտերկրի հայերիհետ հարաբերու՟թյունների ամրապնդման երաշխիքների ապահովմամբ, այնուամենայ՟նիվ, ՀՀ քաղաքա՟ցիներն եւ օտարերկրացիներն եւս կարող են ստանալ երկքաղաքացիություն` օրենսդրական կարգավորման որոշակի առանձնահատ՟կություններով (որի օրենսդրական կարգավորումն էլ համապատասխանաբար կկատարվի »Քաղաքացիության մասին« եւ »Օտարերկրացիների իրավական կարգավիճակի մասին« ՀՀ օրենքներով):

II. Նախագծի կարգավորման առարկան եւ հասկացությունները

Նախագծի կարգավորման առարկան սփյուռքահայությանը Հայաստանի Հան՟րապետությունում երկքաղաքացիության կարգավիճակ տալու գործըն՟թացի կազ՟մա՟կերպման եւ դրանից բխող իրավունքների իրացման ու պարտա՟կանությունների կատարման ժամանակ առաջացող իրավահարա՟բերու՟թյունների կարգավորումն է:

Անհրաժեշտ է օրենքում նախատեսել հիմնական հասկացությունների ցանկ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ օրենքում գործածվելիք բազմաթիվ հաս՟կացությունները ՀՀ-ում սակավ կիրառելիություն ունեն կամ էլ առհասարակ անհայտ են:

Մասնավորապես, պետք է տրվի այնպիսի հիմնահասկացությունների բնորոշումը, ինչպիսիք են` երկքաղաքացիությունը, երկքաղաքացու կարգավիճակը, նրանց ընտրական իրավունքները ու զինապարտության միջազգային հիմքերը, երկքաղաքացիություն շնորհող իրավասու մարմինները եւ այլն:

Երկքաղաքացիություն` Հայաստանի Հանրապետության քաղաքա՟ցիու՟թյան հետ միաժամանակ մարդու պատկանելությունը այլ պետությունների քա՟ղա՟քացիությանը (կամանձը, որն օժտված է երկու կամ ավելի պե՟տու՟թյունների քաղաքացիությամբ, կամ միեւնույն անձի իրավական պատկանելությունը երկու/կամ ավելի/ պետություններին):

Երկքաղաքացու կարգավիճակ` հնա՟րա՟վորություն է ընձեռում նման անձին իրավունքներ իրացնել եւ պար՟տա՟կանություններ կրել ՀՀ քաղաքացիների հետ համահավասար:

Արդյունավետ քաղաքացիություն երկքաղաքացու ամուր, սերտ կապը որեւէ պետության հետ, որի առջեւ նա իրացնում է իր իրավունքներն ու կրում հիմնական պարտավորությունները:

Երկքաղաքացու ընտրական իրավունքը` երկքաղաքացիները ունեն ընտրելու եւ ընտրվելու իրավունք` որոշակի նորմերի պահպանման դեպքում:

Երկքաղաքացու զինվորական պարտավորությունը` երկքաղաքացին պարտավոր է օրենքով սահմանված կարգով մասնակցել Հայաստանի Հանրապետության պաշտպանությանը:

Երկքաղաքացիության հարցերը կարգավորող իրավասու մարմինները` ՀՀ Նախագահը, ՀՀ Նախագահին առընթեր քաղաքացիության հարցերի հանձնաժողովը, Կառավարությունը:

III. Նախագծի նպատակն ու խնդիրները եւ կարգավորման սկզբունքները

Նախագծի նպատակը երկքաղաքացիների, օրենքով սահմանված կարգով, նրանց իրավունքների իրացման եւ պարտականությունների կատարման համար լիարժեք եւ ՀՀ քաղաքացիների հետ համահավասար հնարավո՟րությունների ստեղծումն է:

Երկքաղաքացիության կարգավիճակ տալու սկզբունքներն են.

- արդարությունը,

- իրավահավասարությունը,

- խտրականության բացառումը,

- իրավաչափությունը:

Երկքաղաքացիության կարգավիճակ տալու խնդիրներն են.

- սփյուռքահայությանն իր ինքնության արմատներին կապելու եւ յուրա՟քանչյուրի ազգային ներուժի դրսեւորման հնարավորության բացահայտումն ու պաշտպանու՟թյունը,

- երկքաղաքացիների իրավունքների իրացման եւ պարտա՟վորու՟թյուն՟ների կատարման իրավական կարգավորւմը, ինչպես նաեւ նշվածի համար պետական կառուցակարգի ապահովումը:

IV. Երկքաղաքացիների կարգավիճակի մասին իրավական ակտերը

1. ՀՀ Սահմանադրությունը /30.1 հոդ./,

2. Քաղաքացիության մասին օրենքը /ենթակա է փոփոխությունների/,

3. Արտերկրի հայերին ՀՀ-ում երկքաղա՟քա՟ցիու՟թյան կարգավիճակ տալու մասին օրենք կամ Երկքաղաքացիության մասին օրենք,

4. Զինապարտության մասին օրենք /ենթակա է փոփոխությունների/,

5. Այլընտրանքային ծառայության մասին օրենք /ենթակա է փոփոխու՟թյուն՟ների/,

6. Ընտրական օրենսգիրք /ենթակա է փոփոխությունների/,

7. Ընտանեկան օրենսգիրք /ենթակա է փոփոխությունների/,

8. Քաղաքացիական օրենսգիրք /ենթակա է փոփոխությունների/,

9. Քրեական օրենսգիրք /ենթակա է փոփոխությունների/:

V. Երկքաղաքացիների իրավունքներն ու պարտականությունները

/ընտրական իրավունքներն, զինապարտությունն ու հարկային պարտավորությունները/

Հայաստանի Հանրապետությունը անդամակցելով եվրոկառույցներին, ստանձնել է նաեւ մի շարք կոնվենցիոն պարտավորություններ, որոնք կազմում են ՀՀ իրավական համակարգի բաղկացուցիչ մասը: Այդ առումով ՀՀ համար կարեւոր է հետեւել երկքաղաքացիության իրավական կարգավորման միջազգային չափորոշիչներին, որը պահանջում է հետեւյալ սկզբունքների պահպանում ներպետական օրենսդրությամբ:

Նախ, նշենք այն, որ երկքաղաքացիները տվյալ պետության քաղաքացիների հետ համահավասար ունեն նույն իրավունքներն ու պարտականությունները, որոնքբխում են Ազգության մասին եվրոպական կոնվենցիայում ամրագրված սկզբունքներից /17-րդ հոդվածի 1-ին կետ, ԵԽ/, համաձայն որի որեւէ պետության տարածքում բնակվող երկքաղաքացիները ունեն հավասար իրավունքներ եւ պարտականություններ (inter alia, անձնական, սոցիալ-տնտեսական եւ մշակութային) տվյալ պետության քաղաքացիների հետ եւ Քաղաքացիության մասին եվրոպական կոնվենցիայից, համաձայն որի, այլ պետության քաղաքացիություն ունեցող քաղաքացիները մյուս պետության տարածքում, որտեղ բնակվում են, օժտված են նույն իրավունքներով եւ կրում են նույն պարտականությունները, որը եւ տվյալ պետության քաղաքացիները: Սա նշանակում է, որ ՀՀ ուղղակի պարտավորություն է ստանձնում կատարելու վերոհիշյալ դրույթների պահանջները, սա՟կայն այդ իրավունքներն ու պարտա՟վորու՟թյունները կյանքի կկոչվեն ՀՀ-ում երկ՟քաղաքացիների համար` միայն բնակություն /առավելապես, թե մշտապես/ հաս՟տատելուց հետո , այլապես նրանց կշնորհվի ուղղակի երկրորդ քաղա՟քա՟ցիու՟թյուն /երկրորդ անձնագրի առկայությամբ եւ յուրաքանչյուր պետության կողմից կդիտվի միայն որպես իր քաղաքացի/: Ազգության մասին եվրոպական կոնվենցիայի 17-րդ հոդվածի 2-րդ կետում մատնանշվում են այն դեպքերը, երբ չի կիրառվում հավասարությունը: Դրանք են անդամ պետության կողմից իր քաղաքացու նկատմամբ, որը միեւնույն ժամանակ հանդիսանում է նաեւ այլ երկրի քաղաքացի, դիվանագիտական եւ հյուպատոսական պաշտպանության մասին միջազգային իրավունքի դրույթների կիրառումը,ինչպես նաեւ միջազգային մասնավոր իրավունքի դրույթների կիրառումը բազմաքաղաքացիության դեպքում:

Երկքաղաքացիների իրավունքների եւ պարտականությունների իրավական կարգավորումը ունի որոշակի առանձնահատկություններ. նրանց իրավունքների եւ պարտականությունների համաձայնեցման եւ իրավական կարգավորման վերաբերյալ պետությունները կարող են կնքել երկկողմ միջպետական համաձայնագրեր: Այնուամենայնիվ, միջազգային բազմակողմ պայմանագրերից /այս մասին է վկայում 1930թ. Երկքա՟ղաքա՟ցիության որոշ դեպքերում զինվորական ծա՟ռայության մասին Արձա՟նագրությունը, 1963թ. Բազմաքաղաքացիության դեպքերի թվի եւ բազ՟մա՟քաղաքացիության դեպքերում զինապարտության կրճատ՟ման մասին Կոնվենցիան, 1997թ. Քաղաքացիության մասին եվրո՟պական Կոն՟վեն՟ցիան եւ այլ միջազգային իրավական ակտեր/բխողհիմնական սկզբունքները, օրինակ երկքաղա՟քացիների զինապարտության հետ կապված հիմնահարցերի կարգա՟վորման դեպքում անհրաժեշտ է ամրագրելՀՀ օրենսդրության մեջ։ Ըստ այդ, կարելի է կատարել հետեւյալ հաստատումները.

- երկքաղաքացիները զինապարտությունը պետք է կրեն մշտական բնակության պետությունում : Այնուամենայնիվ, նրանք մինչեւ 19 տարին լրանալը կարող են մյուս քաղաքացիության պետությունում որպես կամավորական զինապարտություն կրել այն ժամկետին համարժեք, որը հավասար է իրենց մշտական բնակության պետությունում սահմանված ծառայության ժամկետին: Փաստորեն, պետությունները համաձայնվում են, որ երկքաղաքացին զորակոչվի այն երկրում, որտեղ նա մինչ զորակոչի տարիքը մշտապես բնակվում է, որը նրան ազատում է զինապարտությունից այլ երկրում, որի քաղաքացին նա նույնպես հանդիսանում է: Որոշ դեպքերում նման երկքաղաքացի-զորակոչիկին ընտրության հնարավորություն է տրվում.

- անձինք, ովքեր մշտապես բնակվում են միջպետական պայմանագրի մասնակից պետության տարածքում, եւ չեն հանդիսանում նրաքաղաքացիները, կամ այն պետության տարածքում, որը չի հանդիսանում նշված պայ՟մա՟նագրի մասնակից պետություն, կարող են զինապարտությունը իրենց կամահայտնությամբ կրել ցանկացած մասնակից պետության տարածքում, որի քաղաքացիները իրենք հանդիսանում են.

- վերջին դեպքում նշված կանոնների համաձայն, զինապար՟տու՟թյունը կատարած անձինք համարվում են իրենց զինապարտությունը կա՟տարած` պայմանագրի ցանկացած մասնակից պետության նկատմամբ.

- անձինք, ովքեր մինչեւ քաղաքացիության հարցերով միջազգային պայմա՟նագրերի ուժի մեջ մտնելը կրել են զինապարտություն, համարվում են մյուս պետության նկատմամբ զինապարտությունը կատարած.

- եթե մշտական բնակության վայրում /որի քաղաքացիները այդ անձինք հանդիսանում են/ երկքաղաքացիները կատարել են զինապարտությունը եւ այնուհետեւ մշտական բնակություն են հաստատել իրենց քաղաքացիության այլ պետությունում, ենթակա են զինվորական ծառայության մշտական բնակություն հաստատած վերջին պետությունում` միայնորպես պահես՟տային զինծառայող.

- երկու պետություններից մեկում զորահավաք հայտարարելիս այդ պետությունները ազատվում են թվարկված դրույթների կատարումից:

Պատերազմական գործողությունների մեջ գտնվող պետությունների երկքաղաքացիներին երկու պետությունների հանդեպ թշնամի չդարձնելու նպատակահարմարությունից ելնելով, երկքաղաքացին պետք է զորակոչվի այն պետության զինված ուժերի շարքում, որտեղ մշտապես բնակվում է:Չնայած այս դրույթներին, պետք է նշել որ միջազգային պրակտիկան այս հարցի առնչությամբ գրեթե կար՟գա՟վորված չէ, միայն կարելի է վկայակոչել 1949թ. ժնեւի կոնվեն՟ցիաները եւ դրանց լրացուցիչ արձանագրությունները, որոնք եւս մասամբ են լուծում առա՟ջա՟ցած հիմնախնդիրները:

Ամփոփելով, նշենք, որ այն երկքաղաքացիները, որոնք իրենց զինվորական պարտականու՟թյունը կրել են որեւէ պետությունում չպետք է կրկնակի զինա՟պար՟տու՟թյուն կրեն ՀՀ-ում, այսինքն, բացի մեկ պետությունից երկրորդ պետությունում երկքաղաքացին չպետք է զինվորական պարտականություն կրի:Ընդ որում, այն անձանց համար ովքեր հանդիսանում են ՀՀ քաղաքացիներ եւ դիմում են այլ երկրի քաղաքացիություն ստանալու՝ զինվորական ծառայությունը ՀՀ-ում պարտադիր է։

Ինչ վերաբերում է ընտրական իրավունքի իրացմանը, ապա հարկ է նշել, որ այդ իրավունքից երկքաղաքացիները կօգտվեն ՀՀ-ում առավելապես եւ անընդմեջ բնակություն հաստատելուց հետո: Ինչպես վկայում էայս հարցի շուրջ իրա՟վական կարգավորման միջազգային պրակտիկան, ապա պետք է նշել, որ ոչ միայն երկքաղաքացիներին, այլեւ օտարերկրացիներին թույլատրվում է օգտվել իրենց քաղաքական իրավունքներից` որոշակի սահմանա՟փակումներով, որն իրավաչափ է դիտվում միջազգային հանրության կողմից: Օրինակ, մասնակցել միայն տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությանը, այն էլ երկքաղաքացիություն տրամադրող պետությունում որոշակի ժամանակ բնակություն հաստատելուց հետո։

Այն դեպքում, երբ երկքաղաքացիները հրաժարվում են բնակության երկրի նկատմամբ իրենց չեզոքությունից, ապա այդ դեպքում ընտրական իրավունքներից զրկելը հանդիսանում է յուրաքանչյուր պետության պաշտպանության բնական միջոց:

Որոշ պետություններում երկքաղաքացիություն ունեցող անձանց նկատմամբ գոր՟ծում են որոշակի սահմանափակումներ ոչ միայն ընտրովի, այլեւ նշանակովի պաշ՟տոններ զբաղեցնելու հարցում:

ՀՀ վերափոխված Սահմանադրության համաձայն որեւէ արգելք չի գոր՟ծում ընտրելու իրավունքի հետ կապված, ուստի եւ ՀՀ-ում երկքա՟ղա՟քա՟ցիություն ստացած անձինք չեն կարող չիրացնել իրենց ընտրելու իրավունքի հնա՟րա՟վորությունը: Տարբերակներից մեկն է նաեւ ՀՀ Ընտրական օրենսգրքում համապետական ընտրությունները միայն ՀՀ տարածքում անցկացնելու մասին դրույթի ամրագրումը։

Երկքաղաքացիների հարկային պարտավորությունների հետ կապված հարցերը ենթակա են կարգավորման միջազգային պայմանագրերով: Այստեղ առանցքայինն այն է, որպեսզի երկքաղաքացների կրկնակի հարկումը բացառվի` երկկողմ միջպետական համաձայնագրերի միջոցով /կրկնակի հարկումից խուսափելու եւ եկամտահարկի հարկումից խուսափելու կանխման մասին/ եւ կիրառվի արդյունավետ քաղաքացիությունը, այսինքն հարկերի, տուրքերի եւ այլ վճարումների կատարումը իրականացվի այն պետությունում, որտեղ այդ անձինք առավելապես եւ անընդմեջ կամ մշտապես բնակվում են կամ որտեղ ակտիվորեն ծավալում են իրենց գործունեությունը կամ որտեղ գտնվում է նրանց եկամտի աղբյուրների վայրը:

Պետությունների միջեւ կրկնակի հարկման հետ կապված համաձայնագրերի բացակայության դեպքում գործում է այն սկզբունքը, համաձայն որի երկքաղաքացին հարկվում է այն վայրում, որտեղ գտնվում է նրա սեփականության գերակշիռ մասը:

VI. Երկքաղաքացիություն ունենալու իրավունքը եւ դրա սահմանափակման հնարավորությունը

Երկու կամ ավելի պետությունների քաղաքացիություն ունենալու իրավունքը հանդիսանում է բնականորեն ծագող իրավունք, որը, ինչպես եւ ցանկացած իրավունք, կարող է օգտագործվել նրա իրացնողի կողմից ինչպես ի բարօրություն, այնպես էլ ի վնաս պետության եւ հա՟սարակության` կախված տարբեր հանգամանքներից: Երկու կամ ավելի պետությունների քաղաքա՟ցիություն ունենալու իրավունքը բխում է նաեւ երկքաղաքացիության կարգա՟վոր՟մանն ուղղված միջազգային բազմա՟կողմ պայմանագրերի դրույթներից:

Երկու կամ ավելի պետությունների քաղաքացիություն ունենալու իրավունքը, ինչպես եւ այլ իրավունքները, կարող են սահմանափակվել ժողովրդա՟վարական հասարակությունում` այդ իրավունքի չարաշահման /շահագոր՟ծ՟ման/ կամ ՀՀ անվտանգությանը սպառնալու դեպքերում:

VII. Երկքաղաքացիություն ձեռք բերելու հիմքերը

Այլ պետության քաղաքացիությունից բացի, հայազգի անձը ՀՀ քաղաքացիություն ձեռք է բերումհայ ծագումը հավաստող ապացուցողական նշանակության փաստե՟րի հիման վրա, օրենքով սահմանված ընթացակարգով։

VIII. Երկքաղաքացիների ամուսնությունն ու ամուսնալուծությունը

ՀՀ Ընտանեկան օրենսգրքում անհրաժեշտ է կատարել պատշաճեցումներ, որոնք ուղղված կլինեն երկքաղաքացիների ամուսնա՟ըն՟տա՟նեկան հարա՟բե՟րություններից ծագող հարցերի կարգավորմանը: Կրկին անգամ փաստենք հետեւյալ երկու կարեւոր հիմնադրույթները.

- Այն դեպքում, երբ անձը ամուսնական հարաբերությունների մեջ կմտնի ՀՀ քաղաքացու/ցուհու/ հետ, ապա պետք է ՀՀ քաղա՟քացիություն ստանա պարզեցված կարգով:

- Երկքաղաքացիների ամուսնալուծության հետ կապված հարցերը են՟թակա են լուծման այն պետության օրենսդրության համաձայն, որտեղ ամուսինները մշտապես բնակվել են վերջին/-- -տարիների ընթացքում/:

IX. Երկքաղաքացիներից ծնված երեխաների քաղաքացիության հարցը

Երկքաղաքացիների երեխաների քաղաքացիության հարցերը որոշվում են 1977թ. ԵԽ շրջանակներում ընդունված բանաձեւերով (տարբեր քաղաքացիություններ ունեցող ամուսինների քաղաքացիության եւ նման ամուս՟նու՟թյուններից ծնված երեխաների քաղաքացիության վերաբերյալ բանաձեւեր):

Երկքաղաքացիներից ծնված երեխաների քաղաքացիության հարցը կար՟գավորվում է ծնողների համաձայնությամբ: Վերջիններիս միջեւ համա՟ձայնու՟թյան բացակայության դեպքում երեխայի քաղաքա՟ցիու՟թյան հարցը կար՟գավորվում է նրա կամահայտնությամբ` չափահաս դառնալու պահից:

X. Երկքաղաքացիների դիվանագիտական պաշտպանությունը

Երկքաղաքացիների դիվանագիտական պաշտպանության հարցերը ենթակա են կարգավորման բազմակողմ կամ երկկողմ համաձայնագրերով: Այնուամենայնիվ, օրենքում անհրաժեշտ է ամրագրել այնպիսի դրույթ, համաձայն որի երկքաղաքացին պետք է գտնվի մեկ պետության դիվանագիտական պաշտպանության ներքո:

Երկքաղաքացին, որը գտնվում է երրորդ պետության տարածքում եւ անհրաժեշտ է այդ երկքաղաքացուն ցուցաբերել դիվանագիտական պաշտպանություն, ապա երրորդ պետությունը հաշվի է առնում երկքաղաքացու այն պետության կողմից դիվանագիտական պաշտպանության հնարավորությունը, որի հետ երկքաղաքացին առավել ամուր փաստական կապեր ունի: Այստեղ գործում է արդյունավետ քաղաքացիության սկզբունքը:

XI. Երկքաղաքացիների դատական պաշտպանության իրավունքը

Երկքաղաքացիների դատական պաշտպանության իրավունքի իրացման առնչությամբ կարելի է վկայակոչել միջազգային դատական մարմինների կամ արբիտրաժների կողմից երկքաղաքացիության հարցերի քննարկման փորձը, սակայն դրանք վերաբերում են առանձին դեպքերի, իսկ ընդհանուր իրավական եւ օրենսդրական սկզբունքներ չեն մշակվել:

Այս համատեքստում ներպետական օրենսդրության առումով նույնպես ողջամիտ է կիրառելարդյունավետ քաղաքացիության սկզբունքը, որըենթա՟դրում է բնակության ցենզի առկայությունը:

XII. Երկու պետությունների քաղաքացիություններից մեկից հրաժարվելը

Երկքաղաքացին կարող է իր կամքի ազատ արտահայտմամբ հրաժարվել իր երկու քաղաքացիություններից մեկից, եթե նպատակահարմար է գտնում կոնկրետ պետության հետ պահպանել իր կայուն իրավական կապը:

Այն դեպքում, երբ որեւէ պետություն չի ճանաչում երկքաղաքացիության ինստիտուտը, ապա այդ պետության քաղաքացուն հնարավորություն է տրվում որոշել, թե որ պետության քաղաքացիությունն է նա ցանկանում պահպանել կամ ձեռք բերել նոր քաղաքացիություն:

XIII. Երկքաղաքացիության ընդունման բացառումը օրենքի

ուժի մեջ մտնելուց հետո

»Արտերկրի հայերին ՀՀ-ում երկքաղաքացիության կարգավիճակ տալու մասին« ՀՀ օրենքի ուժի մեջ մտնելուց հետո ՀՀ քաղաքացիությունից հրաժար՟վելու եւ այլ պետության քաղաքացիություն ձեռքբերելուց հետո արգելվում էերկքաղաքացիության ձեռքբերումը ՀՀ-ում: Նման բովանդակությամբ դրույթի նախատեսումը կհանդիսանա ՀՀ քաղաքացիների համար այն զսպող գործոնը, որովնրանք կխուսափեն, երկքաղաքացիության ձեռքբերման անհնարինու՟թյան դեպքում, դիմել երկքաղաքացիության ձեռքբերմանը հետեւյալ ընթա՟ցա՟կարգով. իրենց ազգային քաղաքացիությունից հրաժարվելով, նրանք կընդունեն այլ պետության քաղաքացիություն, այնուհետեւ կդիմեն ՀՀ իրա՟վասու մարմիններին երկքաղա՟քացիություն ձեռքբերելու համար:

XIV. Ապօրինի հիմքերով երկքաղաքացիության ձեռքբերումը

Ապօրինի հիմքերով երկքաղաքացիության ձեռքբերումը ենթակա է քրեական պատասխանատվության: Քրեական պատասխանատ՟վու՟թյունը նման երկքա՟ղաքացիների նկատմամբ կիրառվում է քրեական օրենսգրքի համա՟պա՟տասխան դրույթների համաձայն:

XV. Երկքաղաքացիության ինստիտուտի հեռանկարները

Քաղաքացիության ինստիտուտի զարգացումները հանգեցնում են նրան, որ գլոբալիզացիայի պայմաններում բոլոր պետություները ձգտում են »աշխարհի քաղաքացի« հասկացության ներդրմանը ու շրջանառմանը: Այս առումով ուշագրավ է նաեւ Եվրոպական Միության քաղաքացիության ինստիտուտը, որը նախատեսված է Մաաստրիխտի պայմանագրով, ինչպես նաեւ Եվրո՟պական Միության չընդունված Սահմանադրությամբ եւ այլն: ԵՄ քաղաքացիությունը հնարավորություն կընձեռի Եվրոպայի քաղաքացիներին ավելի լայն իրացնել իրենց իրավունքներն ու հիմնական ազատությունները: »Արտերկրի հայերին ՀՀ-ում երկքաղաքացիության կարգավիճակ տալու մասին« ՀՀ օրենքում անհրաժեշտ է նաեւ դրույթ նախատեսել երկքաղա՟քա՟ցիության եւ ԵՄ քաղաքացիության հարաբերակցության մասին:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am